Տվյալներ չեն գտնվել

Տվյալներ չեն գտնվել

Առաջին ուրոգինեկոլոգիական ֆելոուշիփ (2021–2025 թթ.)

ք․ Երևան

2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին ուրոգինեկոլոգիական ֆելոուշիփ ծրագիրը, որի նպատակն էր հայ բժիշկներին ուսուցանել կոնքի հատակի խանգարումներ ունեցող կանանց ճիշտ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։
Ծրագրի շրջանակում ներդրվեց պեսարիաներով բուժման մեթոդը, որի շնորհիվ բազմաթիվ կանայք հնարավորություն ստացան լուծելու իրենց խնդիրները առանց վիրահատական միջամտության՝ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում։
Ֆելոուշիփ ծրագրի ավարտին հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մասնագետները լիարժեք տիրապետում են կոնքի հատակի խանգարումների ճիշտ ախտորոշման, ինչպես նաև կոնսերվատիվ և վիրահատական բուժման բոլոր ժամանակակից մեթոդներին։
Առավել կարևոր է, որ ձևավորվել է մասնագիտական բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալ մոտեցում նաև այն կանանց նկատմամբ, որոնք իրականում բուժման կարիք չունեն, ապահովելով հիմնավորված և էթիկապես ճիշտ բժշկական վարքագիծ։

Կապ Մեզ Հետ

Հավելյալ տեղեկությունների համար, կապ հաստատեք մեզ հետ

+374 94 66 06 06

info@auga.am