Տվյալներ չեն գտնվել

Տվյալներ չեն գտնվել

Մեր Մասին


Հայկական Ուրոգինեկոլոգիական Ասոցիացիայի հիմնական նպատակը կանանց կոնքի հատակի առողջության բարելավումն է, ուրոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը և ժամանակակից, ապացուցողական բժշկության վրա հիմնված բուժման խթանումը Հայաստանում։ Ասոցիացիան նպատակ ունի`
Զարգացնել ուրոգինեկոլոգիայի ոլորտը Հայաստանում 
Խթանել մասնագիտական շարունակական կրթությունը (CME) 
Ներդնել և տարածել միջազգային ուղեցույցներ և լավագույն պրակտիկան 
Կազմակերպել գիտաժողովներ, վերապատրաստումներ և կենդանի վիրահատությունների օրեր 
Աջակցել գիտահետազոտական աշխատանքներին
Բարձրացնել կանանց իրազեկվածությունը միզարձակման խանգարումների, կոնքի օրգանների իջեցման և կոնքի հատակի դիսֆունկցիաների վերաբերյալ:
Ասոցիացիան համագործակցում է միջազգային մասնագիտական կառույցների հետ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։

img
img
img
img
img
img

Ասոցիացիայի անդամներ

partner-img

Սամվել Բադալյան

ուրոգինեկոլոգ

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ


2019 թ. հունիսից առ այսօր – Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, Bassett Healthcare Network, Կուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ

2021 թ. հունիսի 1-ից առ այսօր – Կլինիկական պրոֆեսոր, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, Vagelos College of Physicians and Surgeons, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ

2011 թ. նոյեմբերից մինչև 2021 թ. մայիս – Կլինիկական պրոֆեսոր, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, SUNY Upstate Medical University, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

2005 թ. մարտից մինչև 2019 թ. մայիս – Գինեկոլոգիայի և ուրոգինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

2011 թ. հունվարից մինչև 2015 թ. հունվար – Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի նախագահ, St. Joseph’s Hospital Health Center, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

2005 թ. օգոստոսից մինչև 2019 թ. մայիս – Բուժող բժիշկ, St. Joseph’s Hospital Health Center, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

2006 թ. օգոստոսից մինչև 2011 թ. նոյեմբեր – Կլինիկական դոցենտ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, SUNY Upstate Medical University, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

1999 թ. օգոստոսից մինչև 2006 թ. օգոստոս – Կլինիկական ասիստենտ պրոֆեսոր, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, SUNY Upstate Medical University, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

1999 թ. օգոստոսից մինչև 2005 թ. հուլիս – Ավագ բուժող բժիշկ, St. Joseph’s Hospital Health Center, Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

1999 թ. օգոստոսից մինչև 2005 թ. փետրվար – Գործընկեր, Upstate Gynecology Group, Inc., Սիրակյուս, Նյու Յորք, ԱՄՆ

1990 թ. հունիսից մինչև 1992 թ. ապրիլ – Ավագ գիտաշխատող և բուժող բժիշկ, Մոր և մանկան առողջության պահպանության հայկական գիտահետազոտական կենտրոն, Երևան, Հայաստան

1986 թ. օգոստոսից մինչև 1990 թ. մայիս – Ավագ բուժող բժիշկ, Մոր և մանկան առողջության պահպանության հայկական գիտահետազոտական կենտրոն, Երևան, Հայաստան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1987 թ. սեպտեմբերից մինչև 1990 թ. մարտ – Պերինատոլոգիայի գիտահետազոտական ծրագրի մասնակից, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Գիտական աստիճան՝ Բժշկական գիտությունների դոկտոր (Dr.Med.Sc.)

Ատենախոսության թեմա՝ «Մարդու պտղի ջրա-էլեկտրոլիտային փոխանակությունը նորմալ և բարդացած հղիությունների ընթացքում»

Գիտական ղեկավար՝ պրոֆ. Ն. Ն. Կոնստանտինովա

Գիտական աստիճանը շնորհվել է 1990 թ. մարտին։

1983 թ. դեկտեմբերից մինչև 1986 թ. հուլիս – Ասպիրանտուրա և PhD ծրագիր, Մայր-պտղային բժշկության և ֆիզիոլոգիայի բաժիններ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Գիտական աստիճան՝ Ֆիզիոլոգիայի թեկնածու (PhD)

Ատենախոսության թեմա՝ «Պտղի երիկամային ֆունկցիան շաքարային դիաբետով բարդացած հղիությունների ժամանակ»

Գիտական ղեկավար՝ պրոֆ. Ն. Ն. Կոնստանտինովա

Գիտական աստիճանը շնորհվել է 1987 թ. փետրվարին։

1975 թ. սեպտեմբերից մինչև 1981 թ. հուլիս – Ուսանող, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան

Աստիճան՝ Բժշկի դիպլոմ (MD)՝ գերազանցությամբ

Շնորհվել է 1981 թ. հուլիսին։

2022 թ. ապրիլի 26-ից մինչև 2023 թ. մայիսի 5-ը – Bassett Leadership Program, Columbia Business School Executive Education

Վկայական՝ Business Excellence Certificate

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1995 թ. հուլիսից մինչև 1999 թ. հուլիս – Ռեզիդենտուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով, State University of New York Health Sciences Center at Syracuse, Նյու Յորք

1994 թ. ապրիլից մինչև 1999 թ. հունիս – Գիտաշխատող, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք

1992 թ. օգոստոսից մինչև 1994 թ. մարտ – Հետդոկտորական գիտաշխատող, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, Ուլտրաձայնային ախտորոշման և Մայր-պտղային բժշկության բաժին, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք

1992 թ. ապրիլից մինչև 1992 թ. հուլիս – Համալսարանական բժշկական կրթաթոշակառու, Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք

1981 թ. սեպտեմբերից մինչև 1983 թ. նոյեմբեր – Ռեզիդենտուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱՆԵՐ

Բժշկական լիցենզիա

• 2006 – Ֆլորիդայի նահանգի բժշկական լիցենզիա (գործող)

• 1999 – Նյու Յորք նահանգի բժշկական լիցենզիա (գործող)

Մասնագիտական հավաստագրեր

• 2013 – Ամերիկյան Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Խորհրդի դիվանագետ՝ Կանանց կոնքային բժշկություն և վերականգնողական վիրաբուժություն (FPMRS)

• 2001 – Ամերիկյան Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Խորհրդի դիվանագետ՝ Ընդհանուր մանկաբարձություն և գինեկոլոգիա

• 1995 – ECFMG Certificate

• 1983 – Մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտացման հավաստագիր, Հայաստան

ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2021–2022 – Fulbright Scholar Award (Հայաստան)՝ ուրոգինեկոլոգիայի կրթաթոշակային ծրագրի զարգացման համար

2018 – Outstanding Professionals of USA Award

2012 – CDC մրցանակ՝ գիտահետազոտական նախագծի համար, ԱՄՆ

2011 – Star Award՝ վիրաբուժական դասավանդման և վարպետաց դասերի համար, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ

2011 – Դասավանդման մրցանակ՝ «Նոր տեխնոլոգիաներ ուրոգինեկոլոգիայում», Աստանա, Ղազախստան

2010 – Ոսկե մեդալ՝ Հայաստանում առաջին ուրոգինեկոլոգիական սիմպոզիումի կազմակերպման և դասավանդման համար, Երևանի պետական բժշկական համալսարան

2009 – Outstanding Professionals of USA Award

2008 – Դասավանդման մրցանակ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ

1999 – Լավագույն գլխավոր ռեզիդենտ, SUNY Upstate Medical University, Սիրակյուս, Նյու Յորք

1998 – Լավագույն գիտական զեկույցի մրցանակ՝ ավագ ռեզիդենտների շրջանում, SUNY Upstate Medical University, Սիրակյուս, Նյու Յորք

partner-img

Զարուհի Գրիգորյան

Գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ

Կրթություն


2010-2014թթ․ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում

2004-2010թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, բժիշկ

Գործունեութուն

02.2023 – մինչ այսօր «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, ուրոգինեկոլոգ

02.2023 – մինչ այսօր «Ուիգմոր Քլինիք», գինեկոլոգ

01.10.2014 - 31.12.2022թթ․ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

01.07.2003 - 01.07.2004թթ․ Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգի օգնական

Դասընթացներ, վկայականներ

2015թ․ Լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնական կուրսը, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա

2018թ․ Էնդո Դուբայ 2018, Դուբայ, ԱՄԷ


partner-img

Անժելա Լեխլյան

Գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ՈՒՁՀ մասնագետ

Կրթություն


2021 - 2021թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ուլտրաձայնային մասնագետ

2019 - 2019թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ լապարոսկոպիան գինեկոլոգիայում
2008 - 2012թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա
2002 - 2008թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, բժիշկ 

Գործունեություն

2023թ․ մինչ այսօր «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»՝ գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ
2023թ․ մինչ այսօր «Ուիգմոր Քլինիք»՝ գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ
2021 - 2023թթ․ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ՝ նվազագույն ինվազիվ գինեկոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար
2013 - 2021թթ․ Նաիրի բժշկական կենտրոն՝ ուռուցքագինեկոլոգիական ծառայությունում գինեկոլոգ
2012 - 2013թթ․ Շենգավիթ բժշկական կենտրոն՝ մանկաբարձ-գինեկոլոգ

Դասընթացներ, վկայականներ

2021թ․ «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Ռուսական վերարտադրողական ներուժ» Գ. Մ. Սավելևա, Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Նոր կլինիկական ուղեցույցներ. արգանդի վզիկի նախաքաղցկեղ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Նախաբեղմնավորման նախապատրաստությունից մինչև առողջ մայրություն և մանկություն» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա. Կլինիկական ուղեցույցներ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2020թ․ «Ուլտրաձայնային բնագավառի երեք լեգենդներ, որոնք կարդում են երեք հատուկ դասախոսություններ», Սկան ակադեմիա
2020թ․ «ESMO-MORA» էսմո-վիրտուալ
2020թ․ «Կովիդ 19-ի համաճարակ - յուրացված դասեր» Ա. Թորոսյան, Երևան, Հայաստան
2020թ․ «Խորը ինֆիլտրատիվ էնդոմետրիոզի վիրաբուժություն աղիների ներգրավմամբ և նախավիրահատական ուլտրաձայնային ախտորոշում» Մարիո Մալզոնի, Կիև, Ուկրաինա
2019թ․ «Cours Avance en Endoscopie Operatoire en Gynecologie» CICE, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա
2019թ․ «Վերարտադրողական բժշկությունն այսօր և վաղը» XVII գիտաժողով, Երևան, Հայաստան
2019թ․ «Գինեկոլոգիական լապարոսկոպիայի ձեռքբերումներ և հեռանկարներ» Ա. Վաթիեզ, Վրաստան, Թբիլիսի
2019թ․ «Հիստերոսկոպիայի գլոբալ կոնգրես» Ս. Հայմովիչ, Բարսելոնա, Իսպանիա
2019թ․ «Ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումները մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում» Կ. Թոխունց, Երևան, Հայաստան
2018թ․ 5-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Կոնքի էնդոսկոպիայի դերը պտղաբերության մեջ», Գյումրի, Հայաստան
2018թ․ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումներ, բանավոր ներկայացում. «Կրծքագեղձի քաղցկեղով երիտասարդ կանանց շրջանում պաթոլոգիական ամբողջական պատասխանը (pCR) նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո և երկարաժամկետ արդյունքները» Ծաղկաձոր, Հայաստան
2017թ․ ESGO-ի 3-րդ աշխատաժողովը Հայաստանում «Գինեկոլոգիական ուռուցքաբանության թարմացումները կարծիք առաջնորդների համար» (ESGO-ի ընտրված նախագահ պրոֆեսոր Դենիս Քուերլեուի և ESGO խորհրդի անդամ Դիմիտրիոս Հայդոպուլոսի հետ), Ծաղկաձոր, Հայաստան
2016թ․ 1-ին տարեկան հանդիպում, Հայաստանի երիտասարդ ուռուցքաբանների խումբ (YOGA), Բանավոր ներկայացում. «Ազդանշանային հանգույցի կոնցեպցիա», Երևան, Հայաստան
2016թ․ «Ձվարանների ուռուցքների ախտորոշման և բուժման բազմամասնագիտական մոտեցում (ուլտրաձայնային, ՀՄ, ՄՌՀ, վիրաբուժություն» աշխատաժողով, բանավոր ներկայացում. «Ուռուցքային մարկերներ», Երևան, Հայաստան
2016թ․ 3-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Ուռուցք Մարկերներ» Երևան, Հայաստան
2015թ․ Լապարոսկոպիկ բուժում օնկոգինեկոլոգիայում, Թբիլիսի, Վրաստան
2015թ․ POP և ուրոգինեկոլոգիայի համաժողով, Երևան, Հայաստան
2014թ․ «Պտղաբերության պահպանում» գիտագործնական միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2014թ․ Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, գենետիկ թրոմբոֆիլիա և պրոֆիլակտիկա, թրոմբոհեմորագիկ բարդություններ կլինիկական պրակտիկայում, Երևան, Հայաստան
2014թ․ Գինեկոլոգիական ուռուցքաբանության մեջ արմատական վիրաբուժության 4-րդ միջազգային վիդեո սեմինար ESGO, Պրահա, Չեխիա
2010թ․ ASCO քաղցկեղի կառավարման 1-ին բազմամասնագիտական դասընթաց, Երևան, Հայաստան
2010թ․ Վերարտադրողական առողջության ժամանակակից ասպեկտները, VII միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2010թ․ KYBELE-ի արդի խնդիրները մանկաբարձական անզգայացման մեջ, Երևան, Հայաստան
2010թ․ ԵՊԲՀ հիմնադրամի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրես, ուրոգինեկոլոգիա, Երևան, Հայաստան
2010թ․ ESGO գինեկոլոգիական ուռուցքաբանության առաջին հիմնական դասընթացի կազմկոմիտեի անդամ, Երևան, Հայաստան
2009թ․ ESGO (European Society of GYN Oncology) աշխատաժողով, Երևան, Հայաստան
2009թ․ Հայ-ռուսական տղամարդկանց առողջության առաջին համաժողովը, Երևան, Հայաստան


partner-img

Տիգրան Տեր-Իսահակյան

Մանկաբարձ-գինեկոլոգ, Ուրոգինեկոլոգ

Կառավարման խորհուրդն իրականացնում է ընկերության ընդհանուր կառավարումը` բացառությամբ այն հարցերի

partner-img

Աննա Գրիգորյան

Գինեկոլոգ

Կրթություն


2020 - 2024թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժիշկ-մասնագետի որակավորում՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ

2014 - 2020թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկի որկավորում՝ բուժական գործ մասնագիտությամբ

Գործունեություն

2024թ․- առ այսօր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»՝ Մանկաբարձ-գինեկոլոգ

partner-img

Աննա Սարգսյան

Մանկաբարձ-գինեկոլոգ

Կրթություն


2020 - 2024թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատուրա

2024թ․ Կոլումբիայի համալսարան, սեմինար «Մայրական և նորածնի առողջություն» թեմայով Զալցբուրգ, Ավստրիա

2022 - 2023թթ․ Նյու Յորք Բասեթ բժշկական կենտրոն, «Ուիգմոր Քլինիք», Մանկաբարձության վարպետության դաս

2020 - 2022թթ․ Հայաստանի ամերիկյան համալսարան, Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետ, Հանրային առողջապահության մագիստրատուրա

2014 - 2020թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Բուժական գործ

Գործունեություն

2024թ․-առ այսօր Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց՝ Մանկաբարձ-գինեկոլոգ

Կապ Մեզ Հետ

Հավելյալ տեղեկությունների համար, կապ հաստատեք մեզ հետ

+374 94 66 06 06

info@auga.am