Մեր Մասին
Հայկական Ուրոգինեկոլոգիական Ասոցիացիայի հիմնական նպատակը կանանց կոնքի հատակի առողջության բարելավումն է, ուրոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը և ժամանակակից, ապացուցողական բժշկության վրա հիմնված բուժման խթանումը Հայաստանում։ Ասոցիացիան նպատակ ունի․ Զարգացնել ուրոգինեկոլոգիայի ոլորտը Հայաստանում Խթանել մասնագիտական շարունակական կրթությունը (CME) Ներդնել և տարածել միջազգային ուղեցույցներ և լավագույն պրակտիկան Կազմակերպել գիտաժողովներ, վերապատրաստումներ և կենդանի վիրահատությունների օրեր Աջակցել գիտահետազոտական աշխատանքներին Բարձրացնել կանանց իրազեկվածությունը միզարձակման խանգարումների, կոնքի օրգանների իջեցման և կոնքի հատակի դիսֆունկցիաների վերաբերյալ Ասոցիացիան համագործակցում է միջազգային մասնագիտական կառույցների հետ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։